|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր ավարտվում է Սահմանադրական դատարանի դատավորներ Արեւիկ Պետրոսյանի եւ Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը: Նրանց պետք է փոխարինեն Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը, որոնք արդեն ընտրվել են խորհրդարանի կողմից: Սակայն Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորները դեռեւս չեն կարող ստանձնել իրենց պարտավորությունները, քանի որ խորհրդարանում դեռ չեն երդվել, իսկ դա ամրագրված է Սահմանադրական դատարանի մասին օրենքում:
Մասնավորապես, օրենքում ասվում է. «Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնն ստանձնում է Սահմանադրական դատարանի համապատասխան դատավորի լիազորությունների դադարման օրը: Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստում տալիս է երդում»:
Եվ ահա. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, խորհրդարանից փոխանցել են, թե հաջորդ շաբաթ Ազգային ժողովի արտահերթ նիստեր են լինելու եւ նորընտիր դատավորները կհասցնեն երդվել ու ստանձնել պաշտոնը: ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, ծրագիր է եղել միջոցառում կազմակերպել եւ այդպես հրաժեշտ տալ հեռացող դատավորներին, ընդունել նորերին, սակայն մտավախություն է եղել, որ միգուցե հին ու նորերը չցանկանան միմյանց տեսնել եւ արդյունքում որոշում է կայացվել այդ կերպ հանձնում-ընդունում չկատարել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում