Փոխարժեքներ
16 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.2 |
EUR | ⚊ | € 422.2 |
RUB | ⚊ | ₽ 4 |
GBP | ⚊ | £ 506.57 |
GEL | ⚊ | ₾ 141.7 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Անցյալում մանկավարժին քիչ էին վճարում, բժշկին, հովվին քիչ էին վճարում, որ խնայված միջոցներով երկիրը երկիր դարձնեն, հիմա, եզակի բացառություններով, բոլորին քիչ են վճարում, որ 12,5 միլիոն դոլար հատկացնեն Հանրային հեռուստաալիքին մանկական Եվրատեսիլի նկարահանման համար եւ 712 հազար դոլար Երեւանը տոնական զարդարելու համար։
Իսկ իրականում տպավորություն է, որ այս գումարները ծախսվում են մեկ մարդու` Տիգրան Ավինյանի ընտրարշավը կազմակերպելու համար։
Մանկական Եվրատեսիլը, որին մասնակցում է ընդամենը 16 երկիր, ոչ համաշխարհային, ոչ էլ համաեվրոպական նշանակության միջոցառում չէ։ Սա ընդամենը մանկական փոքրիկ միջոցառում է։
Ցինիզմ, անբարոյականություն, անխելքություն, գեղջկականություն է այս միջոցառման հեռարձակման համար հատկացնել 12,5 միլիոն դոլար, Երեւանի մետրոպոլիտենը երկու օր փակել նկարահանումներ անելու համար, Նոր տարվա տոները եւ Տոնածառի տեղադրումը կապել այս մանկական մրցույթի հետ։
12,5 միլիոն դոլարով կարելի է Սյունիքում 350-ից ավելի դիրք կահավորել ամենաբարձր մակարդակով, կարելի է տասից ավելի գյուղի խմելու ջրի հարց լուծել։
Այս ինչքա՞ն ենք մենք կորցրել բանականությունը, որ այսքան խնդիրների մեջ մենք թույլ ենք տալիս, որ մի մարդ, այս դեպքում Տիգրան Ավինյանն այս ամենն օգտագործի եւ հիմնավոր տպավորությամբ, իր համար ընտրարշավ իրականացնի։
Տոնական լույսերի գումարով բազմաթիվ գյուղական եւ քաղաքային, այդ թվում եւ դիրքեր տանող ճանապարհներ կարելի էր կարգի բերել։
Իսկ մետրոպոլիտենը փակելը ամենանողկալի և ամոթալի որոշումն է։ Մետրոպոլիտենը նույնիսկ իննսունականների ամենածանր օրերին չի փակվել։
Այս որքա՞ն ընկավ մեր բարոյական մակարդակը, որ մարտի դաշտում դեռ ընկած, մարմինները հողին չհանձնած որդիներ ունենք, ընդամենը երեք ամիս առաջ զոհված տղերք ունենք, ընդամենը երկու տարի առաջ մեզ համար, հայրենիքի համար զոհված հերոսներ ունենք, իսկ մենք գերցինիզմով տոնական չգիտեմ ինչ ենք անում։
Եղբայրներ, քույրեր այսքան ծանր մեղքի տակ մի մտեք։ Եթե անգամ չլինեին սոցիալ_տնտեսական, պաշտպանական ոլորտի բազում խնդիրները, անթույլատրելի կլիներ այս պահվածքը։
Ընկերներ, հարազատներ, եղբայրներ և քույրեր, ձեզ ծաղրում են, ցանկանում են աշխարհին ասել, որ ձեզ համար բացարձակապես մեկ է, թե չորս հազարից ավելի որդի ենք կորցրել, հայրենիքի մի մեծ մաս ենք կորցրել։
Շահարկումներ թույլ չտալու համար ավելացնեմ, մեր երեխաների համար պետք է Տոնածառ դնել, իհարկե, առանց ցինիզմ, Նոր Տարին, իհարկե պետք է նշել, առանց անբարոյականության դրսևորումների։
Ու եթե ինչ-որ մեկը, որ արբած, թե սթափ վիճակում այս ու այնտեղ անդադար ասում է, թե ինքն անգլոսաքսոնական պռոեկտ է ու շուտով երկիր է ղեկավարելու, ինչ քաղաք, ինչ բան, հստակ պետք է հասկանա, որ այս ցինիզմը չի մարսվելու։ Եւ որքան անցք առաջացավ Երևանի շենքերի վրա լույսեր տեղադրելու համար, այդքան անգամ յոթանասուն հարց է տրվելու այս ցինիզմի կազմակերպիչներին այս աշխարհում և ամենակարեւորը` Երկնքում»։