Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հիմնադրամից 20 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, 10 մլն դրամ՝ 1000 դրամների հիմնադրամին, եւ 40 մլն դրամ էլ տրամադրել է Արցախի կառավարությանը:
Հիշեցնենք, որ Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի օրերին հայտարարություններ եղան, որ նրանք, ովքեր ուզում են այս կամ այն կերպ աջակցել բանակին, կարող են նվիրատվություններ կատարել այդ հիմնադրամներին, եւ, ահա, առաջին արձագանքողներից մեկն էլ եղել է արցախցի Արթուր Աղաբեկյանը, որի ծննդավայր Հադրութը այս պահին թշնամու ձեռքում է։
Հավելենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:
Հիշեցնենք, որ, պաշտոնական տվյալներով, հիմնադրամն իր գործունեության ընթացքում ավելի քան 18 միլիարդ դրամ է հավաքել, որի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել զոհված զինվորների եւ սպաների ընտանիքներին, ինչպես նաեւ 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: