Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսության բնագավառում ամենամեծ տեղաշարժն այն էր, որ վերջապես գրասենյակներից դուրս բերեցին այն չինովնիկներին, ովքեր իպաշտոնե պարտավոր են գյուղում լինել եւ ոչ թե գրասենյակից կառավել գյուղատնտեսությունը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման այս մասին խոսեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ով նշեց, թե առհասարակ պետք է աշխատել գյուղացու հոգեբանությունը փոխելու ուղղությամբ: Օրինակ այսօր շատ գյուղացիներ չեն ցանկանում հացահատիկի մշակմամաբ զբաղվել: Պատճառաբանությունը նախ դրա ցածր շահութաբերությունն է եւ երկրորդ` տնտեսության անկանխատեսելիությունը:
Տնտեսագետ Արա Նռանյանն այս մասին ասաց, որ գյուղատնտեսական աճ գրանցելու համար պարզապես առաջնահերթություն է ոլորտում ներդրումներ անելը: Այնինչ, մեր նախարարները այստեղ ներդրումներ անելու փոխարեն հուսյները դնում են եղանակի վրա:
Ա. Նռանյանը պատմեց, որ 2010-ի բյուջեի քննարկումների ժամանակ, Ֆինանսների նախարարն ասել է, թե ակնակլվում է ոլորտում մինչեւ 10 տոկոս աճ, իսկ հարցին, թե ինչի՞ հիմքեր ունեն այդ ակնկալիքները, ֆիննախարարը պատասխանել է, թե հույս ունեն, որ եղանակը նպատաստավոր կլինի.
«Պարզ է, որ եթե հազարավոր հեկտարներ չեն մշակվել, ներդրումներ չեն արվել, եթե հողի վրա փող չի ծախսվել, ապա բնական է, որ բերք չի լինի: Եվ այս դեպքում նույնիսկ եթե լավագույն եղանակային պայմաններ լինեն այս տարի, չեմ կարծում, թե թռիչքային զարգացում ենք ունենալու»: