|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, Գեղարքունիքի Նորատուս գյուղում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք։ Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք»,-ասել է նա։
Բագրատ Սրբազանը նաեւ նշել է, որ բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ այսօր մենք Կառավարություն չունենք:
«Թշնամի պետության ղեկավարը հանգիստ կարողանում է ցուցումներ տալ։ Ալիևն ինքն իրեն այնքան արտոնություն է տվել, որ մեր երկրի ղեկավարին ասում է՝ եթե եկել ես Լոնդոն ու Մեծ Բրիտանիայի վարչապետին չես հանդիպում, ապա ինչո՞ւ ես եկել: Ու ցավալին այն է, որ որևէ պատասխան չկա»,- ասել է նա։