Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնի է դարձել, որ այս օրերին մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաև որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ: Նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը:
Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով ևս ԲՀԿ քաղխորհրդի անդամ է: Երեկ Վարդան Վարդանյանին թերթը հարցրել է, թե ինչու՞ է ՀՀԿ նախընտրական շտաբ այցելել, արդյո՞ք դա նշանակում է, որ նա ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, Վարդանյանը պատասխանել է. «Ես լրիվ ուրիշ հարցով էի գնացել, ու հարմար չի հիմա խոսելը»: Հարություն Քուշկյանից հարցի պատասխանն այդպես էլ չի հաջողվել ստանալ, նա խորհրդակցության էր, իսկ ավելի ուշ, անհասանելի դարձավ: Հաշվի առնելով, որ այս օրերին պաշտոնապես ու ոչ պաշտոնապես պարզվում է, որ ԲՀԿ-ականները, չնայած կուսակցության պաշտոնական որոշմանց, սատարելու են Սերժ Սարգսյանին, ստացվում է, որ իրականում ԲՀԿ-ն իր գրեթե ողջ կազմով Սերժ Սարգսյանին է սատարելու: