Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ընկերս գնում է տուն»,- գրել է նա։
Նշենք, որ Աջափնյակ 1 նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը անազատության մեջ է 2022թ.-ի հոկտեմբերի 19-ից:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ նախնական պայմանավորվածություն ունենալով, 2022թ․-ի սեպտեմբերի 12-ին և 17-ին՝ Արուսյակ Ալեքսանյանի հերթապահության օրերին, երկու միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին: Այս եղանակով, ըստ մեղադրող կողմի, նրանք փորձել են ստեղծել արհեստական ծանրաբեռնվածություն՝ հույս ունենալով, որ դրանցից մեկը կմակագրվի Արուսյակ Ալեքսանյանին։ Սեպտեմբերի 12-ի միջնորդությունը քննել է դատավոր Արմեն Շիրոյանը և մերժել այն։
Սեպտեմբերի 17-ի միջնորդությունը դատարանի նախագահի պաշտոնակատար Գագիկ Պողոսյանը մակագրել է Արուսյակ Ալեքսայանին, սակայն նույն օրը Պողոսյանն այն վերամակագրել է Արմեն Շիրոյանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերգեյ Գրիգորյանի վերաբերյալ նախորդ միջնորդությունները Շիրոյանն էր քննել: