|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ժողովուրդը» գրում է. «Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս համայնքի ավագանու նիստերը չեն կայանում: Ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտում են նիստերը: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն, համայնքի ավագանու լիազորությունները դադարեցվել են և այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել: «Ավագանու անդամներից հինգը ԲՀԿ-ական է եղել, իսկ մյուս հինգը՝ ՀՀԿ-ական: Մեկ տարի է, ինչ պարալիզացված է մեր համայնքի աշխատանքը:
Շատ անգամ գնացել խնդրել, պաղատել եմ, թե՝ եկեք աշխատեք, ինչ որ առաջարկում ենք դրեք քննարկեք և այլն: Չեկան ու վերջ: Իրենց նպատակն էր մեկ տարի ձգել ու հետո անվստահություն հայտնել ինձ, բայց մուրազները մնաց իրենց փորում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համայնքում առկա իրավիճակն այսպես նկարագրեց Քասախի գյուղապետ, ՀՀԿ-ական Արա Մկրտչյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։