07 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը շարունակում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ՝ համալսարանը մեկ այլ բուհին միավորելու խնդրի հետ կապված։ Այսօր համալսարանում հրավիրվել էր քննարկում , որի ընթացքում դասախոս, նաև՝ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ նամակով դիմել է ԿԳՄՍ նախարարին։
«Այն բոլոր մարտահրավերներն, որն այսօր դիմագրավում է մեր հասարակությունը` հանրային փսորումն ու արժեքային դեգրադացիան, իմ խորհին համոզմամբ կարելի է միայն հաղթահարել առողջ կրթական քաղաքականությամբ, որին լծված եք դուք։ Օրեր առաջ, երբ այս բոթը իմացանք, ես նամակով դիմեցի ԿԳՄՍ նախարարին, երկու հարցադրումներ ունեի․ Առաջինը վերաբերում է նրան՝ ինչո՞ւ է նման գործընթացը իրականացվել գաղտնիության պայմաններում՝ առանց անձնակազմի հետ բաց և թափանցիկ քննարկման, մյուս հարցադրումը այն էր, որ խնդրում էի փոխանցել այն հիմնավորներն ու վերլուծությունները, պետության կարիքների հաշվառումն ու կրթական և կառավարչական նպատակադրումները, որոնք ընկած են այս ծրագրի հիմքում»,- նշեց պատգամավորը։
ՀՅԴ ԳՄ անդամը խոսեց նաև կեղածարարության մասին, որին դիմել է կառավարությունը կամ ԿԳՄՍՆ-ն․
«Հիմնավորման մեջ հղում է կատարվում Կրթության զարգացման 2030 թվականի պետական ծրագրին, ընկերներ այս ծրագիրը դեռ նախագծի մակարդակում է։ Խորհրդարանական երկիր Հայաստանում այս նախագիծը դեռ հաստատված չէ Խորհրդարանում։ Դեռևս չհաստատված օրենքի ուժ ունեցող փաստաթուղթը հղում է արվում հիմնավորման մեջ։ Չի կարելի հասարակությանը նման կերպ մոլորեցնել։
Մանրամասները՝ տեսանյութում։