|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բաքվում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը չորեքշաբթի կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական մեքենայի վրա կրակելու կապակցությամբ։
«Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Վաշինգտոնում կրակել են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ծառայողական մեքենայի վրա, հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ: Նրան լուրջ մտահոգություն և դժգոհություն է փոխանցվել տեղի ունեցածի առնչությամբ, ինչպես նաև տեղեկացվել է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու պահանջի մասին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նշում է, որ ամերիկյան կողմին է տրամադրվել միջադեպի տեսագրությունը։