Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 12-ին` ժամը 18.40-ին, Վարդենիսի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 18.05-ին, հրազենային վնասվածքի հետքով իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Արման Մանուկյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 18.00-ի սահմաններում, Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային է մոտեցել 1982 թ. ծնված Սարգիս Գ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից իջել է 1980 թ. ծնված Սասուն Կարապետյանը և իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգը, նշված ավտոմեքենայի պատուհանից մտցնելով ներս, դրել է Արման Մանուկյանի որովայնին և կրակել, որից հետո դիմել են փախուստի: Ա. Մանուկյանը Վարդենիսի կայազորային հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` 1980 թ. ծնված Սասուն Կարապետյանը, նույն օրը` ժամը 23.10-ին, ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին, ներկայացրել հանցագործության գործիք «ԱԿՍ» տիպի 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգը և հայտնել, որ ժամը 17.00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի «Պասյոլոկ» կոչվող տարածքի կաթսայատուն չհասած ճանապարհին, վիճաբանության ժամանակ, Ա. Մանուկյանին վրա կրակել է ինքը: Սասուն Կարապետյանը ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Մերսեդես Բենց»-ի վարորդ Սարգիս Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: