|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Արցախի Վերածննդի հրապարակում ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը դուրս գա և անձամբ պատասխանի իրենց հարցերին:
Նշենք, սակայն, որ Արայիկ Հարությունյանը նախագահական նստավայրում չէ: Փոխարենը քաղաքացիների հետ հանդիպեց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նա փորձեց ներկայացնել ստեղծված իրավիճակը և պատասխանել բողոքի ակցիայի մասնակիցների հարցերին:
Թովմասյանը վստահեցրեց, որ ԱՀ իշխանություններն անում են առավելագույնը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտում տեղի է ունենում բողոքի ակցիա, որը կազմակերվել է քաղհասարակության կողմից և կրում է «Տեռորիստ Ալիև, Արցախը հայկական է, և վերջ» խորագիրը:
Ներկաներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ընդդեմ Արցախյան հարցի որևիցե կարգավորման, որը կարող է ակնկալել Արցախի միավորումն Ադրբեջանին: