Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընթացիկ գործընթացները, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի բնորոշմամբ, օրինաչափ են: Նրա խոսքով` Հայաստանը մտնում է նախընտրական փուլ, եւ պարզ է, որ իշխանությունը, ի դեմս կոալիցիայի, կենտրոնացնում է ամեն ինչ, որպեսզի կարողանա այդ փուլն անցկացնել իր համար հնարավորինս օգտավետ: Թե' վերջին պաշտոնանկությունները, թե' կոալիցիայի առաջիկա վայրիվերումները, ըստ նրա, միտված են այդ ռեսուրսների ամրացման գործընթացին:
«Շատ հանգիստ, մեզ համար հասկանալի պրոցես է, ինչ-որ նոր բան չկա, մեկ-մեկ լինում են անհասկանալի դեպքեր, ինչպես Կարեն Կարապետյանի հրաժարականն էր, բայց ընդունենք մարդկանց բացատրությունը, որ անձնական խնդիրներ կան կյանքում»,- լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց Կարապետյանը ` հավելելով, որ Կարեն Կարապետյանի հրաժարականն ու Տարոն Մարգարյանի նշանակումը խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն ապագա ընտրություններից առաջ Երեւանում կենտրոնացնում է իր ռեսուրսը:
Ասուլիսին մասնակից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ հավելեց, որ կյանքն ավելի գունեղ է եւ բազմազան, քան այն, ինչ պլանավորվում եւ ենթադրվում է: Պարզապես, նախընտրական ժամանակաշրջանի հետ կապված, այդ զարգացումներն ավելի սուր են ընկալվում:
«Մարդիկ, ովքեր իրենց դիմումի համաձայն ազատվել են պաշտոններից, արդեն տվել են համապատասխան մեկնաբանություններ, ես որեւիցե հավելելու բան չունեմ»,- չցանկանալով մեկնաբանել վերջին պաշտոնանկությունններն ու հրաժարականնները` ասաց հանրապետական պատգամավորը` միայն նշելով, որ ինքը`որպես Արտակ Դավթյան, հարգանքով է վերաբերվում քաղաքապետի որոշմանը: