Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օր 15. Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք` Ֆրանսիայի հրապարակում:
Շարժումը երեկ եւ այսօր անհնազանդության ակցիաներ չի անցկացրել:
Երեկ՝ մայիսի 14–ին, Ֆրանսիայի հրապարակում ասուլիս էր հրավիրել ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով հայտարարեց, որ հաջորդ շաբաթվանից փոխվելու է շարժման մարտավարությունը: Ըստ Սաղաթելյանի՝ «Շարժումը վերջին 30 տարվա Հայաստանի անկախ պատմության մեջ բացառիկ է իր ծավալներով, իր չափերով, իր ժողովրդականությամբ, եւ նրա բնորոշմամբ Ղարաբաղյան երկրորդ շարժում է: Սաղաթելյանի խոսքով՝ «Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում հայկական կողմի՝ նշաձողի իջեցման գործընթացը։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ, ավտոերթեր եւ իրազեկման ակցիաներ անցկացվում։ Շարժման ակցիաներին մասնակցում են ինչպես խորհրդարանական ընդդիմությունը, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերը:
«Դիմադրություն» շարժման մեծ հանրահավաք-երթին հետևեք Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ: