Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վիեննայում Իրանի հետ ընթացող բանակցությունների արդյունքը մնում է անորոշ։ Վաշինգտոնը պատրաստվում է մի սցենարի, երբ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություն չի լինի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` մեկնաբանելով ԱՄՆ-ի վերադարձը Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին։
«Ճշմարտությունն այն է, որ մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Վիեննայում 5 + 1 ձևաչափով (ՄԱԿ-ի հինգ մշտական անդամներ և Գերմանիա) բանակցություններում վերջին ամիսներին, բայց, իհարկե, մենք չենք կարողացել վերջնական տեսքի բերել պայմանավորվածությունները, և պարզ չէ՝ արդյո՞ք մենք կարող ենք դա անել, դեռ ամեն ինչ անորոշ է»,- ասել է դիվանագետը։
Փրայսը ուշադրություն է հրավիրել Իրանի հարցով ԱՄՆ եվրոպական դաշնակիցների հետ շարունակվող քննարկումներին։ Ըստ նրա՝ քանի որ JCPOA-ին վերադարձը դեռ հարցականի տակ է, ԱՄՆ-ը պատրաստ է երկու սցենարի՝ պայմանավորվածություններով և առանց։
«Դաշնակիցների և գործընկերների հետ Վաշինգտոնը պատրաստվում է մի սցենարի, որում բացակայում է JCPOA-ն, և ստիպված կլինի դիմել այլ մարտավարությունների և մոտեցումների, որոնք կծառայեն մեր շահերին։ Նախագահ Բայդենը հասկացրել է, որ Իրանին կտրականապես թույլ չի տրվի միջուկային զենք ձեռք բերել՝ անկախ նրանից` JCPOA կա, թե` ոչ»,- պարզաբանել է Փրայսը: