|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Այն, ինչ տեղի էր ունենում Արեւմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին, կրկնվում է այսօր: Եթե ժողովուրդը շատ արագ ուշքի չգա, մենք կկրկնենք նույն ճակատագիրը: Այս մասին Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ մանիպուլյացիայի են դիմում՝ ասելով, որ հանրահավաքները կարող են հանգեցնել պատերազմի:
«Նրանք նույնիսկ չգիտեն, թե որտեղ է սկսվում մեր սահմանը եւ որտեղ վերջանում: Ներկայիս պայմաններում ամեն օր մարդկանց են առեւանգում, թշնամին ներթափանցում է մեր ինքնիշխան տարածք, էլ ո՞ւր ավելի վատ: Այսպես կոչված խաղաղության օրակարգն առասպել է: Այն գոյություն չունի: Մենք պետք է վերականգնենք մեր իմունիտետը, պայքարենք ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին թշնամու դեմ»,- հավելել է Առուշանյանը: