Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 24-ին ՀՀ բարձրագույն իշխանությունն ու հոգեւոր դասն առանձին-առանձին են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, նախորդ տարի նույնպես Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կաբինետի հետ տարբեր ժամերի են Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրացել:
Սա, իհարկե, աննախադեպ երեւույթ է, երբ հոգեւոր դասն ու օրվա իշխանությունը ցավի, հիշողության, պայքարի օրն ազգի պառակտում են ի ցույց դնում, պառակտում, որ 2018-ից սկսվեց, երբ ես ու գործընկերս գլխահակ ու մեր՝ բոլորից տարբերվող մտորումներով Ծիծեռնակաբերդ էինք բարձրանում, իսկ մեր կողքին բարձրախոսով ու «կամուֆլաժով» երիտասարդներ՝ անխնամ բեղ-մորուսով ու ճմրթված հագուստներով, Սերժ Սարգսյանին «մերժած» Նիկոլ Փաշինյանի համար դեպի հուշահամալիր ճանապարհ էին բացում:
Ինձ ու գործընկերոջս այդ օրերին բացառապես մի հարց էր հետաքրքրում՝ ինչ է անելու Նիկոլ Փաշինյանը, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի: Հարցի պատասխանը գոնե մենք ինչ-որ չափով կանխատեսում էինք, այնինչ Փաշինյանի՝ իշխանության գալով հրավառված մեր մյուս գործընկերները, որ այդ պահին նույնպես դեպի Ծիծեռնակաբերդ էին բարձրանում, հորդորում էին չմտածել այդ մասին ու փառք տալ Աստծուն, որ վերջապես ազատվեցինք նախկինների լծից:
44-օրյա պատերազմից հետո ոչ միայն Ծիծեռնակաբերդ, այլ նաեւ Եռաբլուր այցելելիս կամ պետական այլ միջոցառումների ժամանակ օրվա իշխանությունը մեկուսի է՝ առանց հոգեւոր դասի կամ ՀՀ նախկին նախագահների: Իհարկե, չեմ բացառում, որ նախկին երեք նախագահները կընդունեն Փաշինյանի հետ, օրինակ, Եռաբլուր գնալու կամ Անկախության տոնը նշելու ժամանակ նույն հարթակի վրա կանգնելու առաջարկը, բայց վստահ էլ չեմ, որ հատկապես 44-օրյա պատեազմից հետո նման առաջարկ եղել է գործադրի կողմից:
Ավերիչ ու աղետաբար պատերազմից հետո էլ ավելի է խորացել «Նիկոլ, դավաճան» ու «Նիկոլ, վարչապետ» գոռացողների միջեւ գոյացած ու ահագնացող անջրպետը. հայ մարդն իր հարեւանի, ընկերոջ, եղբոր կամ ծնողի միջեւ բարեկամության ու ատելության սահման է գծել, այնինչ իրական սահմանի՝ հակառակորդին շատ մոտեցած գծերը հենց այս պահին տիրություն անողի են սպասում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում