Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը «հետողորմյա» է անում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի բոլոր «հեղափոխական» համարվող կետերը։ Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի մի շարք կետեր ճանաչել էր Սահմանադրությանը հակասող:
Եվ, ահա, 2021թ. հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍՆ-ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում հանրային քննարկման ներկայացրեց օերնքի «խմբագրված» տարբերակը, սակայն այս անգամ ունքն ուղղելու տեղը աչքն էլ հանեցին: Մասնավորապես, բուհի կառավարման խորհրդին իրավունք է վերապահված ընտրելու ռեկտորի մինչեւ երեք թեկնածու եւ ներկայացնելու նախարարի հրամանագրմանը:
Թե ինչ չափանիշներով է նախարարը ընտրելու ռեկտորի միակ թեկնածուին, օրենքը չի հստակեցնում: Արդյունքում ռեկտորները նշանակվելու են բացառապես ԿԳՄՍ նախարարի «ճաշակով»:
Ավելին՝ ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ օրենքում փոփոխություններ են կատարվել նաեւ հանրային քննարկման ներկայացվելուց հետո: Մասնավորապես, կառավարման խորհուրդներում քաղաքական դեմքեր եւ պաշտոնյաներ ներգրավելու արգելքը եւս հանվել է:
Սակայն այս կարեւոր եւ բուհերի ինքնավարության մեծացմանը նպաստող դրույթները եւս ԿԳՄՍՆ-ն «հետողորմյա» է արել: Ստացվում է որ հեղափոխությունը, ինչպես մեր երկրի բոլոր ոլորտներում, կրթության ոլորտում եւս ֆիասկո ապրեց»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում