|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ էջմիածնեցիները քաղաքի կենտրոնում տեղադրում են Արցախի Հանրապետության դրոշը:
ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի խոսքով՝ Արցախի դրոշը Էջմիածնում՝ սուրբ քաղաքում կանգնեցնելը մեծ խորհուրդ ունի:
Ըստ նրա՝ այն խորհրդանշում է համայն հայության համախմբումը՝ հավատի, արժանապատվության, հայրենիքի, Արցախի փրկության շուրջ:
«Դրոշը խորհդանշում է բոլոր երկրների ինքնությունը, այստեղ՝ սուրբ քաղաքում, կանգնեցնել Արցախի դրոշը, նշանակում է պաշտպանել եւ պահպանել հայոց ինքնությունը: Արցախի դրոշը խորհրդանշում է նաեւ հայոց բանակի վերակազմակերպումը եւ հայոց հողերի պահպանությունը»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։