Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Armlur.am-ը գրում է․
«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը հանդես են եկել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությամբ: Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել եւ ամրագրել, որ պետական մարմինը կարող է իր որոշմամբ լրագրողին զրկել այդ կառույցի հավատարմագրից:
Բանն այն է, որ այժմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմինները իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման եւ դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով: Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով:
Եվ աժմ պատգամավորներն առաջարկում են ամրագրել դրույթ, ըստ որի նաեւ պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը:
Սա իշխանությունների կողմից հերթական քայլն է լրատվամիջոցների դեմ եւ այդկերպ փորձ է արվում բարդություններ ստեղծել անցանկալի լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ: Գովազդը սահմանափակելու վերաբերյալ բազմաթիվ նախագծերից հետո իշխանական խմբակցության պատգամավորներն այժմ էլ անցել են ոչ ցանկալի լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն»: