Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում որոշեց առողջապահության նախարարությանը հատկացնել 3,8 մլրդ դրամ:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման նպատակով կնքված պայմանագրերը ուժի մեջ մտցնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, նախատեսվում է նախկինում կնքված պայմանագրերի շարունակականության ապահովում:
Նրա խոսքով՝ կառավարությունը հանձնառություն է վերցրել 5 տարիների ընթացքում վերանորոգել, վերակառուցել եւ կառուցել 50 առողջապահական կազմակերպություններ:
«Սույն նախագծում ընդգրկված են 6 առողջապահական կազմակերպություններ, որոնց աշխատանքները սկսվել են 2021-ին, այս գումարները նախատեսված են կապիտալ ծախսերի շարունակականությունն ապահովելու համար: Մի շարք առողջապահական կազմակերպություններ նույնպես հիմա գտնվում են վերակառուցման ընթացքում, եւ այս լայնածավալ աշխտանքները հետապնդում են նպատակ՝ ապահովել ՀՀ քաղաքացիների համար հասանելի, որակյան ծառայություններ»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ 50 բժշկական կենտրոն պետք է հիմնանորոգել, դա իրենց նախընտրական պարտավորությունն է։
Մանրամասն՝ տեսանյութում։