|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին, այս մասին տեղեկացրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասնելով.
«Ա. Մինասյանի՝ բանտում գրվող և հրապարակվող նյութերը տեղեկատվական, վերլուծական և ինտելեկտուալ քաղցը հագեցնող գրվածքներ են, որտեղ մարդն առնչվում է ինքն իր հետ, նախկինի ու ներկայի, հաղթողի և պարտվողի, ուժեղի և թույլի մշտական պայքարում։ Այդ ամենը պրոյեկտված է ներքաղաքական «սոուսում»՝ իր ողջ գույներով։
Չախալյանի մասով իշխանությունն ընդգծված քինախնդիր է՝ բանտային պայմաններ, խիստ սահմանափակումներ և մշտական լարվածություն։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։