Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք են հրավիրել ապրիլի 5-ին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է նրա վնասվածքի մասին ԶԼՄ–ներում տարածված լուրը։
Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Քոչարյանը Ծաղկաձորում դահուկ քշելիս վնասվածք է ստացել։ Թերթը չէր բացառել, որ նա այդ պատճառով չի կարողանա մասնակցել ընդդիմության հանրահավաքին։
Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ։
«Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։ Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից»,– ասել է Միկոյանը։
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներն «Պաշտպանելով Արցախը պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաք են հրավիրել ապրիլի 5-ին։ Այն կազմակերպվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 6-ին Բրյուսել կատարելիք այցի նախօրեին։ Ընդդիմադիր խմբակցությունները կարծում են, որ գործող իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանն ու Արցախը։
Աղբյուրը՝ Sputnik Արմենիա