|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ի թիվս այլ հարցերի՝ ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Ղևոնդյանից հետաքրքրվել է՝ բացառո՞ւմ է արդյոք Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Փոխարտգործնախարարը նախ փորձել է խուսափել պատասխանից, այդ հարցում նրան օգնության են հասել նաև ՔՊ-ական պատգամավորները, սակայն Ա․Թևանյանի համառ հարցադրումներից հետո Արմեն Ղևոնդյանը հայտարարել է, որ որպես ՀՀ քաղաքացի բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։
Ուշագրավ է, որ համանման հարցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խուսափողական պատասխան էր տվել և հստակ չէր նշել, որ բացառում է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Ուշագրավ է նաև, որ հանձնաժողովի նիստին ներկա ՔՊ-ական պատգամավորները բացասական գնահատեցին այն, որ փոխարտգործնախարարն իր անձնական տեսակետը հայտնեց։ ՔՊ-ականներին ակնհայտորեն դուր չեկավ փոխնախարարի անձնական կարծիք հնչեցնելը:
Աղբյուրը՝ 7or.am
Մանրամասները՝ տեսանյութում։