կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-07 09:30
Առանց Կատեգորիա

ԱԺ աշխատակազմը հիմա էլ վիրավորված է Արարատ Միրզոյանից, որ պարգեւատրման ողջ ֆոնդը հետ է ուղարկել բյուջե. «Հրապարակ»

ԱԺ աշխատակազմը հիմա էլ վիրավորված է Արարատ Միրզոյանից, որ պարգեւատրման ողջ ֆոնդը հետ է ուղարկել բյուջե. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը վրդովված ու վիրավորված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի արհամարհանքից: Բանն այն է, որ ԱԺ խոսնակն առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու է որոշել ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները եւ ԱԺ շուրջ 700 աշխատակիցների ու պատգամավորների պարգեւատրման ողջ ֆոնդը, ինչպես նաեւ ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների եւ այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցները հետ ուղարկել պետական բյուջե՝ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման նպատակին:

Միրզոյանի այս միանձնյա որոշումը հատկապես ծանր են տարել ԱԺ աշխատակազմի շարքային աշխատակիցները, որոնք ստանում են 120-140 հազար դրամ՝ գումարած աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգեւավճարը: ԱԺ մեր աղբյուրը չբացառեց, որ կադրերի արտահոսք կլինի, քանզի նրանց պետական ապարատում ներգրավելու նպատակով, բյուջեով ամրագրեցին 30 տոկոսանոց ամենամսյա պարգեւատրումները»:

Մանրամասներրը՝ թերթի այսօրվա համարում։