Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Ա. Մաթևոսյանը 2018 թվականի մարտի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ՝ դիտավորությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել օրենքով նախատեսված գույքի և եկամուտների հայտարարագրերը:
Այդ կապակցությամբ հիշյալ հանձնաժողովում դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 8-ին հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ, որի ընթացքում Ա. Մաթևոսյանի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է վարչական տույժ: Վերջինս, սակայն, պատշաճ ծանուցված լինելով սահմանված ժամկետում հայտարարագրերը ներկայացնելու պարտականության, իսկ դրանք չներկայացնելու դեպքում՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, կրկին դիտավորությամբ չի ներկայացրել հայտարարագրերը:
Վերը նշված հանցավոր արարքի համար Ա. Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով:
Ա. Մաթևոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: