կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-08 19:17
Քաղաքական

Զելենսկին հայտարարել Է Ղրիմի, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքի ճանաչման խնդրի «հնարավոր լուծման» մասին

Զելենսկին հայտարարել Է Ղրիմի, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի տարածքի ճանաչման խնդրի «հնարավոր լուծման» մասին

Ուկրաինան հնարավոր լուծում ունի Ղրիմի եւ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) տարածքների ճանաչման հետ կապված: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Սա ևս մեկ վերջնագիր է, իսկ մենք պատրաստ չենք վերջնագրերի։ Սակայն մենք ունենք հնարավոր լուծում այս «․․․» հիմնական հարցերի մասով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը, պատասխանելով այն հարցին, թե շարունակում է արդյոք Կիեւը մերժել Մոսկվայի պայմանները՝ Ղրիմի, ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը: Զելենսկին չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ կարող է առաջարկել Ուկրաինան այդ հարցում: «Ես պատրաստ եմ երկխոսության «․․․» Այն, ինչ պետք է անի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դա երկխոսություն սկսելն է», - ասել է նա:

Մեկնաբանելով Կիեւի կողմից «Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու եւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության մասին» կրկնակի հարցը՝ Զելենսկին ասել է. «Մենք կարող ենք քննարկել եւ փոխզիջում գտնել այն հարցի շուրջ, թե ինչպես այդ տարածքները կշարունակեն ապրել»: «Ինձ համար կարեւոր է, թե ինչպես են այդ տարածքներում մարդիկ մտադիր ապրել, նրանցից ով կցանկանա լինել Ուկրաինայի մաս եւ ով կցանկանա նրանց ընդունել Ուկրաինայում», - ասել է Զելենսկին: Այնպես որ, այս հարցը շատ ավելի բարդ է, քան պարզ ճանաչումը»։