Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանում կայացան «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների աշխատանքները, որոնց մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև ադրբեջանցի պատվիրակներ: Այս կապակցությամբ բողոքի ակցիաներ տեղի ունեցան, ինչն ինքնին բնական է: Սակայն առավել ցավալի էր տեսնել մեր հանրության որոշակի շրջանի բուռն քննարկումներն այն մասին, թե ադրբեջանցիներին որ ռեստորանն է «հաց տվել»:
Իրականում սա առավել քան ծայրահեղականացված ու անիմաստ քննարկում է հատկապես այն դեպքում, երբ այդ պատգամավորներն արդեն հասել են Երևան: Շատերի կարծիքով, ի սկզբանե գործող իշխանությունները չպետք է թույլ տային նրանց այցը: Օրինակ՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը կարծիք էր հայտնել, որ եթե Երևանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքի ապահովման պարտավորություն ուներ, հայկական կողմը, ասենք, կարող էր այդ միջոցառումներն իրականացնել հեռավար ռեժիմով՝ դե-ֆակտո թույլ չտալով, որ ադրբեջանական պատվիրակությունը երկրի մայրաքաղաք գար։
Եվ ընդհանրապես, առկա վիճակում առաջնային նշանակություն ունի մի կողմից՝ քաղաքական ճկունությունը, մյուս կողմից՝ դիվանագիտական ճիշտ աշխատանքը: «Եվրանեսթ» ԽՎ հանձնաժողովների աշխատանքների ժամանակ, մասնավորաբար, բավականին կոշտ հարցադրումներ ու հայտարարություններ էին անում ընդդիմադիր պատգամավորները «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից: Ի մասնավորի, նույն Արթուր Ղազինյանը մեկ անգամ ևս շեշտեց թեզը, թե ԼՂՀ-ն եղել է, կա և կմնա հայկական, ինչը տարիներ շարունակ իրենց գործունեության առանցքում են պահել երկրորդ ու երրորդ նախագահները և հիմա էլ քանիցս բարձրաձայնում են այդ մասին, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի:
Ղազինյանը խոսեց նաև Արևմուտքի երկակի ստանդարտների մասին: Հանուն արդարության, պետք է նշել, որ ադրբեջանցիներին բավականին կոշտ արձագանքեցին նաև քպական առանձին պատգամավորներ: Սակայն նման կեցվածքը գործող իշխանությունների համար պետք է լինի ոչ թե հատվածական, իրավիճակային, այլ ամենօրյա քաղաքականություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում