կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 14:26
Քաղաքական

Ո՞վ է նախագահի լավագույն թեկնածուն. Ռոբերտ Քոչարյանի առաջարկը

Իշխանությունները ՀՀ նախագահի թեկնածու են առաջադրել մի մարդու, որը սահմանադրությամբ սահմանված որակներին չի համապատասխանում։ Կարող էինք առաջադրել մեկին՝ օգտագործելու համար ամբիոնը, այո՛, բայց ես էլի համոզված եմ, որ պետք չէր անել դա, որովհետև դա բեմադրություն էր, և չեմ կարծում, որ պետք էր այդ բեմադրության ժամանակ դեկորացիայի դեր խաղալ։ Այս մասին փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք պետք է մտնեինք որևէ պրոցեսի մեջ, որտեղ հաջողությունը չի երևում, որտեղ արդեն իսկ վարչապետը Կառավարության նիստում շնորհավորում է իր թեկնածուին»,- հավելեց նա։

Երկրորդ նախագահը նշեց, թե ով է նախագահի լավագույն թեկնածուն։ «Եթե մենք ուզում ենք ունենալ անաչառ և ազգային շահերով նախագահ, լավագույն տարբերակը կլիներ այս պահին, երբ մեր ազգը բևեռացված է, երբ մարդ է պետք, որ կկարողանա կամուրջներ գտնել, միավորել մեր ազգին, մեր վտանգված ինքնությունը վերականգնել․ լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու՝ որևէ հարգանք վայելող սրբազանն է, հենց այս օրհասական պահին նման թեկնածուն կլիներ լավագույնը»,- ասաց նա։