ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը գուժում է ՀՅԴ ՀԵՄ-ի երկարամյա անդամ Սարգիս Մարգարյանի մահը:
«Մեծ վշտով տեղեկացնում ենք ՀՅԴ ՀԵՄ երկարամյա անդամ, տարբեր տարիներին ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնած ծրագրերի հաջողելու գործում մեծ ներդրում ունեցող սիրելի ընկեր Սարգիս Մարգարյանի մահվան մասին: Մեր խորը վշտակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին։
Ընկերոջը վերջին հրաժեշտ տալ ցանկացողներին տեղեկացնում ենք, որ հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 16 -ին, ժամը 18։00-ին՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ)»,- նշված է ՀՅԴ ՀԵՄ֊ի տարածած ցավակցագրում: