|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանում փետրվարի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1574 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 406 379 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 824 209 վերջին մեկ օրում` 5189 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 23333 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1474-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 373 306 անձ` վերջին մեկ օրում 3034 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 8167 է: