Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից` ներկայացված ՀՅԴ 131-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական հանդիսության ժամանակ
Մենք արդեն չափից ավելի ենք հանդուրժել այս իշխանությունների կամայականությունները։ Ասաց՝ ինչ ուզեմ` կբանակցեմ, արդյունքում` Արցախի զգալի մասը կորցրեցինք, հիմա էլ ասում է՝ ես եմ իշխանություն, ես եմ որոշում։ Պարզ է, չէ՞, սրա վերջը. պետականության կորուստ։ Արդեն բավ է։ Նահանջելու տեղ չունենք։ Սպասելու ժամանակ չունենք։ Հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացը, որը հանգեցնելու է Հայաստանի թուրքացման, պետք է կասեցնել։ Եվ սա լինելու է մեր քաղաքական պայքարի հիմնական ուղղություններից մեկը։
Հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած, յաթաղանը «Բայրաքթար»-ով փոխարինած թուրքը չի կարող Երևանի կենտրոնում զվարճանալ, իսկ մենք կենդանական բնազդով հետևենք այդ ամենին: Թույլ չե՛նք տալու, մոռացե՛ք։
Տե՛ս նաեւ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայերից. Իշխան Սաղաթելյան