|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արցախը տվել են, հիմա Սյունիքն ու Տավուշն են տալիս։ Հիմա բողոքում են, որ Ադրբեջանը դեմ է դեմարկացիային և դելիմիտացիային, փոխանակ ուրախանան, բողոքում են։ Իշխանությունները ի՞նչ են ուզում մեր ժողովրդից, ինչո՞ւ են ուզում Արցախից ազատվել․ լրագրողներին ասաց Արցախից տեղահանված բնակիչներից մեկը։
Նշենք, որ Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչները այսօր՝ փետրվարի 4-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Արցախի ներկայացուցչության առջեւ:
«Նայեք մեզ, տեսեք Ձեր ապագան։ Արցախից ազատվելով՝ կորցնելու եք Երևանում որպես հայ ապրելու վերջին հույսը։ Բողոքեցինք մեզ հատկացվող օժանդակությունից, սոցապում լսեցին, հասկացան, արդյունքն այն եղավ, որ 25000 դրամը դարձրին 20000»,- ասաց տեղահանված արցախցին։