Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիան աշխատում է Պարսից ծոցի երկրների հետ գոյություն ունեցող կապերի ամրապնդման ուղղությամբ, հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում իր գործընկեր Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ Ալ Զայանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է TRT-ն։
Նշելով, որ ներկայումս Թուրքիայի եւ Պարսից ծոցի մի շարք երկրների միջեւ հարաբերական սառնություն է տիրում, Չավուշօղլուն ասել է. «Մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի բարեկամ երկրների միջեւ խնդիրներ չլինեն եւ համագործակցությունն առաջին պլան մղվի։ Մենք շարունակելու ենք միասին աշխատել այս ուղղությամբ։ Մենք շարունակելու ենք միասին աշխատել մեր տարածաշրջանի բոլոր խնդիրների խաղաղ լուծման ուղղությամբ»։
Նրա խոսքով՝ ԱՄԷ-ի հետ բանակցություններն «ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան՝ Եգիպտոսի հետ, եւ որ փոխայցելությունները հաջող են եղել»։
Չավուշօղլուն Թուրքիայի հարաբերությունները Պարսից ծոցի որոշ երկրների հետ որպես «անցյալում սառն» են որակել եւ հայտարարել. «Դա հաղթահարելու համար երկկողմ բանակցություններ անցկացվեցին, այդ թվում՝ Եգիպտոսի հետ փոխարտգործնախարարների մակարդակով»։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի հետ երկխոսությունը «շարունակվում է»։ «Մենք հույս ունենք բարելավել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, ինչպես դա եղել է անցյալում, եւ նույնիսկ՝ ավելի լավ: Եվ ես հավատում եմ, որ առաջիկայում դրական տեղաշարժեր կլինեն»,- շարունակել է նա։