|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունն ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չկատարել Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի, ԱՄԷ-ի օդային տարածքում և Օմանի ծոցի ջրերի վրայով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Գործակալությունը նշել է, որ տարածաշրջանում «անկանխատեսելի ռազմական զարգացումները, զուգորդված հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, մարտական ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր օգտագործման հետ», ստեղծել են «բարձր ռիսկ» թռիչքների համար։
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության վերջին նախազգուշացումն ուժի մեջ է մինչև հուլիսի 29-ը։ Գործակալությանը հավելել է, որ ուշադիր կհետևի իրավիճակին։
Գիշերն ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել՝ արդեն երրորդ օրը շարունակ։