|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երբ Արմեն Սարգսյանն ընտրվում էր նախագահ, չգիտե՞ր իր իրավունքների սահմանները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ իրեն տրված գործիքների մասին մտքին, թե նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա։
Սուքիասյանը նշեց, որ իր տեղեկություններով, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշումը կապված է եղել նրա անձնական գործերի հետ։
«Ինչպե՞ս է նա կապված Հայաստանի հետ։ Կարեկցանք, հայրենասիրություն... Պետք է ուսումնասիրել ցանկացած մարդու կապիտալը, որտեղ այն գտնվում է:
Եթե հայի կապիտալի 90 տոկոսն այլ երկրում է, ապա ես պետք է հասկանամ, թե որքան է նա վստահում Հայաստանին ու սիրում այն։ Պետք է պարզել, թե որքան գումար է ծախսել Հայաստանն այդ ինստիտուտի վրա, եւ արդյո՞ք դա գոնե 1 տոկոս օգուտ է տվել Հայաստանին։ Ի՞նչ օգուտ բերեց նա ներդրումներ ներգրավելու կամ բարեկամ երկրներ գտնելու առումով»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։