|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայաստանի տարածքում հունվարի 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում, 19-ին, 20-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը, հունվարի 16-21-ը քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանը 16-18-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում հունվարի 16-ի ցերեկը, 17-18-ը, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 19-ին, 20-ի գիշերը սպասվում է ձյուն:
