կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 14:53
Քաղաքական

100 զինծառայողով մեր սահմանին իրավիճակ չի փոխվի. Սարգսյան

Հայ խաղաղապահներին Ղազախստան ուղարկելու պատճառով մեր երկրի սահմաններն անպաշտպան չեն դառնա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Հարցին՝ ռիսկային չէ՞ զորախումբ ուղարկելը մեկ այլ երկիր, երբ քո իսկ սահմաններին իրավիճակը լարված է, փոխնախարարն արձագանքեց․ «Ռիսկային խնդիր չկա, որովհետև այդ 100 զինծառայողի բացակայությունն այն թվաքականը չէ, որ ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առնչությամբ»։