Փոխարժեքներ
26 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարցրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, թե ինչ վիճակ է տիրում սահմանին, որովհետև ասվեց, որ ժամանակավորապես կրակը դադարեցվել է, սակայն այսօր էլ լսվել են կրակոցներ: Պատգամավորը հարցրեց, թե այս պահի դրությամբ ո՞ր մասերում են շարունակվում կրակոցները:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ՊԲ-ն իրականացրել է հմուտ գործողություններ՝ հրամանատարների ու զինվորների, կամավորականների համապատասխան բարձր պատրաստվածության շնորհիվ հասնելով հաջողությունների:
Նրա խոսքով` ՊԲ-ն իր վրա է վերցրել գործողությունների ամբողջ բեռը, մեր հետախուզությունն էլ անընդմեջ ուսումնասիրում է հակառակորդի կազմը, գործողությունների բնույթը, առաջխաղացման հնարավորությունները ու համապատասխան տեղեկություններ հաղորդում:
«Պարզապես նման տեղեկատվության շրջանակներում տարբեր ոտնձգությունների, տարբեր դիվերսիաների ու կրակի առկայության պարագայում դժվար է որոշել` որ ուղղությամբ և որտեղ կարող են լինել ոտնձգություններ, մանավանդ, որ խոսքը դասական ոճի ռազմական գործողությունների մասին չէ: Սակայն ՊԲ-ն արժանապատվորեն իրականացրեց իր առջև դրված խնդիրը: Այն տեղերում, ուր ընթացել են ամենաթեժ գործողությունները, կարող եմ ասել, որ պաշտպանական կոնֆիգուրացիայի նույնիսկ չնչին խախտման պայմաններում, իրավիճակը մեր հսկողության տակ է գտնվում, և մեր գնահատմամբ` հակառակորդը ո'չ ռազմական, ո'չ մարտավարական առումով հաջողություններ չի ունեցել, և այսօր օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը ՊԲ-ի ձեռքում է»,- ասաց Սեյրան Օհանյանը: