Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցուցարարները փորձել են գրոհով գրավել Ալմաթիի ոստիկանական բաժանմունքը, հաղորդում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով Sputnik Ղազախստանը։
Լրագրողների տեղեկություններով՝ ոստիկանները բարիկադներ են կառուցել տանիքում։ Նրանք հարձակվողների դեմ լուսաձայնային նռնակներ են կիրառել։ Նշվում է, որ ոստիկանության բաժանմունքի շենքը գտնվում է քաղաքի բնակելի թաղամասում՝ շրջապատված բնակելի շենքերով։
Ավելի վաղ հայտնի է դարձել նաեւ, որ ցուցարարները գրավել են Ալմաթիի վարչակազմի շենքը, նախագահական նստավայրը եւ օդանավակայանը։ Քաղաքի օդային նավահանգստի տվյալներով՝ առգրավվել է մոտ 45 մարդ։ Օդանավակայանի անձնակազմն ու ուղեւորները տարհանվել են։
Բացի այդ, ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ի թղթակիցը, անկարգությունների մեջ ներգրավված է զինված կողոպտիչների խումբ։Դիմակավորված անձինք մի քանի մեքենաներով առանց համարների շրջում են քաղաքում, ջարդում ցուցափեղկերը եւ փակ խանութներից ապրանք դուրս բերում։
Միաժամանակ քաղաքի ճանապարհներին մնացել են բազմաթիվ այրված մեքենաներ։ Իրավապահները լքել են քաղաքի փողոցները.
Անկարգությունների ժամանակ, ըստ իշխանությունների տրամադրած վերջին տվյալների, Ալմաթիում ծեծի է ենթարկվել մոտ 500 մարդ, այդ թվում՝ 130 կին ու տարեց։ Այրվել է 120 մեքենա, այդ թվում՝ 33 շտապօգնության եւ հրշեջ մեքենա։