կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 20:38
Հասարակություն

Հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի հացի գործարանը

Հայ խաղաղապահները պահպանում են Ալմաթիի հացի գործարանը

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնած հայ զինծառայողները հսկողություն են իրականացնում Ալմաթիի հացի գործարանում: Տեղեկությունը հայտնում է RT-ն:

«Քանի դեռ բելառուսական խաղաղապահները ծառայություն են իրականացնում ավիաբազայում, իսկ ղրղըզները` Ալմաթիի ՋԷԿ–ում, հայերին բաժին է հասել... հացի գործարանի պաշտպանությունը։ Իրականում սա կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ է, որովհետև այստեղ է թխվում ամբողջ հացը, որը մատակարարվում է քաղաքին», - գրել է RT-ի թղթակիցը։

«Աքսայը» Ղազախստանի Հանրապետությունում հաց արտադրող ամենախոշոր ձեռնարկություններից մեկն է: Գործարանն օրական ավելի քան 150 տոննա արտադրանք է տալիս և ավելի քան 1000 աշխատակից ունի։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Հունվարի 5-ին Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ ՀԱՊԿ-ը խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։