կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-05 16:30
Քաղաքական

Արամ Վարդևանյանի հարցերը՝ գլխավոր դատախազին

Արամ Վարդևանյանի հարցերը՝ գլխավոր դատախազին

Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր է ուղղել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին․

«Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով հարցերի հանրային հնչեղությունը որոշել եմ հրապարակավ երեք հարցադրում ներկայացնել Գլխավոր դատախազին:

Հարցերը ստորև.

1. Հունվարի 4-ին Վարդենիսում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք հիմք ընդունելով վարչական դատարանի գոյություն չունեցող որոշում, առանց որևէ հայցի ապահովման միջոցի Վարդենիսի ավագանու ընտրված անդամներին թույլ չտվեցին մուտք գործել աշխատավայր: Քրեական հետապնդում հարուցվել է նշված դեպքով, թե ոչ:

2. Դատախազությունը որոշեց Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին պահել կալանավորված առավելագույնը մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում նախատեսող մեղադրանքի շրջանակներում: Արդյոք Դատախազությունն ու Գլխավոր դատախազը այլ, ոչ քաղաքական քրեական գործերով որդեգրել է նման մոտեցում, որ նման ծանրության մեղադրանքներով, կալանավորումը պետք է պահպանվի, թե նախապատվությունը տրվում է այլ խափանման միջոցների:

3. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ, այդ թվում չպարզված պաշտոնատար անձանց կողմից առերևույթ լիազորությունների չարաշահման/անցման դեպքերով քրեական հետապնդում հարուցվել է, թե ոչ»: