կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-16 12:58
Հասարակություն

Անկարան դիտարկում է ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երեւան չվերթների հայտերը

Անկարան դիտարկում է ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երեւան չվերթների հայտերը

Անկարան դիտարկում է թուրքական եւ հայկական ավիաընկերությունների՝ Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթների հայտերը, որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն։

«Ավիաընկերությունների հայտերը դիտարկվում են Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում։ Ըստ էության, թուրքական կողմի վերաբերմունքը հարցին դրական է։ Առաջիկա օրերին կորոշվի, թե ինչ ընկերություններ կկարողանան թռչել այդ երթուղով»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին ԱՄԷ կատարած այցի ընթացքում, տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը։