|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 11:00-ի դրությամբ: Ըստ այդմ՝ Հայաստանի 36 համայնքներում տեղի ունեցող համամասնական ընտրակարգով ընտրություններին ժամը 11-ի դրությամբ մասնակցել է ընտրողների ընդամենը 6,15 տոկոսը:
Մասնավորապես՝ Վանաձորում մասնակցությունը կազմել է 5,64 տոկոս, Արարատում՝ 7,78 տոկոս, Մասիսում՝ 7,18 տոկոս, Թալինում՝ 7,67 տոկոս, Էջմիածնում՝ 3,14 տոկոս:
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Թումանյան համայնքում՝ 16,07 տոկոս, իսկ ամենացածր մասնակցությունը՝ Արմավիրում՝ 1,87 տոկոս: Երկրորդ ցածր մասնակցությունը Էջմիածնում է՝ 3,14 տոկոս:
Տես նաև՝ Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: