Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, շուտով Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա Հայաստանում դեսպան է նշանակվել 2018 թվականի ապրիլին, եւ թվում է` «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի մեջ տեղավորվում է նրա հետկանչը, քանի որ դիվանագետների հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է 3 տարով, եւ Կոպիրկինի 3 տարին արդեն լրացել է:
Սակայն եթե պետությունը գոհ է իր ներկայացուցչից, այդ պայմանագիրը, որպես կանոն, երկարացվում է: Իսկ ռուսական դեսպանները, որեւէ «չեպե» չլինելու դեպքում, անպայման շարունակում են աշխատել դեսպանընկալ երկրներում: Այս դեպքում, ըստ ամենայնի, կան դժգոհություններ, եւ գործող դեսպանի հեռանալը նաեւ դրանով է պայմանավորված լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում