կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-27 17:02
Քաղաքական

Միքայել Մինասյանը հետ է կանչվելու դեսպանի պաշտոնից

Միքայել Մինասյանը հետ է կանչվելու դեսպանի պաշտոնից

Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հետ է կանչվելու դեսպանի պաշտոնից։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը։ 

Հարցին՝ ի՞նչ հիմնավորմամբ, փոխնախարարը պատասխանեց՝ վարչապետի որոշմամբ։

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ քաղաքական նշանակումներ լինեն դիվանագիտական ոլորտում, փոխնախարարը պատասխանեց․ «Վարչապետը հստակ հայտարարել է, որ քաղաքական նշանակումներ չպետք է լինեն, մոտ ապագայում քաղաքական նշանակումները բացառում եմ, բայց երկարաժամկետ առումով չի կարելի բացառել, սակայն ուզում եմ շեշտել, որ խոսքը ոչ թե ինչ-որ մեկի քավորի կամ սանիկի մասին է, այլ ընդհանրապես բոլոր երկրներում կա պրակտիկա, որ կարող են քաղաքական նշանակումներ լինել, այլ հարց է, որ դրանք չպետք է գերակշռեն, իսկ մեզ մոտ հիսուն տոկոսից ավելին քաղաքական նշանակումներ են...քաղաքական նշանակումների շարքում է նաև պարոն Միքայել Մինասյանի նշանակումը»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Աղբյուր՝ «Հետք»