Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատերը դիպուկ նկատեցին, որ միաժամանակ Նիկոլ Փաշինյանի երկու «գրպանային» հակառուսական գործիչներ՝ Տիգրան Խզմալյանն ու Արման Բաբաջանյանը հանդես են եկել գործնականում միանման տեքստերով, որոնց իմաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, որ Ռուսաստանն ունի մեծ ազդեցություն Հայաստանի վրա։
Այն, որ այս երկու գործիչների հայտարարությունները բառացիորեն բարբաջանք են, բոլորի համար ակնհայտ է, քանի որ Ռուսաստանը Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից մեծ ազդեցություն է ունեցել երկրի վրա։ Ավելին, Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային առաջին ռազմավարական հիմքերը դրվել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք՝ 1995 և 1997 թվականներին։
Պետք է ասել, որ առանց այդ ռազմավարական հարաբերությունների Հայաստանը չէր կարող ունենալ ապագա զարգացման լուրջ հիմքեր, և սա այն հարցն է, որում առաջին նախագահի դերը կարելի է բնութագրել որպես դրական։ Երկրորդ և երրորդ նախագահները պարզապես շարունակեցին Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ։
Սակայն արի ու տես, որ վերը նշված երկու «գրպանային» հակառուսական սուբյեկտներին հրահանգվել է «մեկ փաթեթով» քննադատել Ռուսաստանին և Քոչարյանին, և անել դա նույն տրամաբանության մեչ։ Միևնույն ժամանակ, շարքային քաղաքացուն անհասկանալի է, թե ընթացիկ իրադարձություններն ընդհանրապես ինչպես են կապված Հայաստանում Ռուսաստանի դերի ամրապնդման և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սակայն այս ամենի առավել մանրամասն ուսումնասիրությունից կարելի է միանշանակ եզրակացություն անել, որ այս ամենը բխում է Նիկոլ Փաշինյանի անձնական հոգեվիճակից։
Փաշինյանը հայտնվել է դժվարին իրավիճակում և հայտնվել է դժվարին ընտրության առաջ՝ մի կողմից ստիպված է սահմանագծում և սահմանազատում իրականացնել, մյուս կողմից՝ իրեն չեն առաջարկում անվտանգության որևէ անձնական երաշխիքներ, որ այս բոլոր իրադարձություններից հետո նա «որպես քաղաքական գործիչ կենդանի դուրս կգա» ստեղծված իրավիճակից:
Եթե Նիկոլն ընդունի ռուսների առաջարկը, ընդդիմությունից կստանա «դավաճանի» պիտակ, իսկ եթե մերժի, ապա Ադրբեջանից ստանում է սահմանային սրացումներ, որոնք արդարացնելու են նրանց գործողությունները նրանով, որ «եթե հայերը պատրաստ չեն ինքնուրույն իրականացնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, ապա դա թույլ է տալիս Բաքվին միակողմանի կարգով անել դա, և որ նա դրա կունենա բարոյական իրավունք»:
Հասկանալի է, որ Մոսկվան այս դեպքում բավականին ծանր վիճակում է հայտնվում, քանի որ սահմանային միջադեպերի արդյունքում Փաշինյանի վարկանիշը կրկին ընկնում է, և նա ստանում է, եթե ոչ «դավաճանի» պիտակը, ապա միանշանակ ստանում է պարտվողի և անհաջողակի պիտակ:
Ակնհայտ է, որ այս դեպքում իր վարկանիշը փրկելու համար Փաշինյանը պետք է տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը դնի Ռուսաստանի վրա, և դա էր պատճառը, որ սահմանային վերջին միջադեպի ժամանակ իր թիմի անդամները «իրար երթ չտալով» սկսեցին հարձակվել Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի վրա։
Սակայն Մոսկվայի շանտաժը երկար չտեւեց, Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից ընդամենը մեկ օր անց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել սահմանազատման և սահմանագծման մասին ՌԴ առաջարկը։
Այս հակասական ու էկլեկտիկ քաղաքականությունը ոչ թե բարձրացրեց Նիկոլի վարկանիշը հայ հասարակության մեջ, այլ ճիշտ հակառակը՝ Մոսկվայում հերթական անգամ համոզվեցին, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ունեն անվստահելի գործընկեր, իսկ Երբ նման իրավիճակ է ստեղծվում, ապա Նիկոլ Փաշինյանը մտավախություններ է սկսում ունենալ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։
Հենց այս մտավախություններով են պայմանավորում Փաշինյանի «գրպանային» գործիչների հրապարակումների փաստը, և հնարավոր է, որ Փաշինյանը չսահմանափակվի այս երկու գրառումներով, քանի որ նրա մեջ արմատացել է հետևյալ բանաձևը՝ «եթե Պուտինի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ փոխվւոմ է բացասական ուղղությամբ, ապա Փաշինյանի համար ինքնաբերաբար մեծանում է Քոչարյանի վտանգը»: Հենց այս գործոնն է պայմանավորում Նիկոլ Փաշինյանի վերջին գործունեությունը։
Սա՛ է իրականությունը:
Արտակ Հակոբյան