կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-19 23:46
Հասարակություն

Փաշինյանի և Ալիևի հանդիպումը դեկտեմբերի 15-ին՝ ըստ ԵԽ նախագահի. սարդոստայնը սեղմվում է

Փաշինյանի և Ալիևի հանդիպումը դեկտեմբերի 15-ին՝ ըստ ԵԽ նախագահի. սարդոստայնը սեղմվում է
Դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
 
«Հ.Գ. Այսօր նման հնարավոր հանդիպման մասին խոսելիս՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ այն հնարավոր կլինի, երբ կողմերի միջեւ լինի կոնսենսուս։
 
Իսկ ահա ԵՄ նախաձեռնությամբ նման հանդիպում արդեն նախատեսված է։
 
Ինչպես եւ կանխատեսում էի, գեոպոլիտիկ խաղերի կծիկը, իսկ իրականում՝ սարդոստայնը, մեր շուրջն էլ ավելի է սեղմվում»,- գրել է Աշոտյանը։