Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․
«2006 թվականի հունիսին պաղեստինցիները գերեվարեցին Իսրայելի բանակի կապրալ Գիլադ Շալիտին։ Գիլադը դիմադրություն չէր ցույց տվել իրեն առևանգողներին ու զինակից ընկերներին սպանողներին, նա հերոս չէր․․․․ Սակայն, կապրալին ազատելու համար Իսրայելը մի քանի անգամ մարտական գործողություններ սկսեց Պաղեստինի դեմ, խառնեց ամբողջ աշխարհը։ Կապրալ Շալիտին ազատեցին 2011 թվականի հոկտեմբերին։ Նրա դիմաց Իսրայելն ազատեց 1027 պաղեստինցի բանտարկյալի։
Հիմա հասկանո՞ւմ եք որտեղից է գալիս Իսրայելի ու իսրայելական բանակի հզորությունը։ Փողն ու ռազմական ծախսերը չեն։ Պետության վերաբերմունքն է սեփական զինվորի նկատմամբ․ անել հնարավոր ու անհնար ամեն բան, որպեսզի նույնիսկ մեկ զինվոր չմնա թշնամու ձեռքում։
Իսկ մեր երկրի «ղեկավարը» հայտարարում է, որ դեռ պետք է պարզեն, թե ինչու են զինվորները գերության մեջ ընկել։ Համարյա բենդերյան մոտեցում․ «խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքի գործն է»։ Իսկ դուք զարմանում եք, թե ինչու են մեր երկրի հզորությունն բանակի մարտունակությունն ընկել։ Պետություն չունենք․․․»։