Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթաժողովը թույլ կտա սահմանել տարբեր ուղղություններով աֆրիկացի գործընկերների հետ ՌԴ փոխգործակցության ընդլայնման նոր խնդիրներ, հաղորդում է «Интерфакс»-ը։
«2019 թվականին կայացած Ռուսաստան-Աֆրիկա պատմության մեջ առաջին գագաթաժողովը լավ պայմաններ է ստեղծել մեր ավանդական բարեկամական կապերի ակտիվացման համար ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ բազմակողմ հիմունքներով։ Վստահ եմ, որ նման ձեւաչափով բարձրագույն մակարդակով երկրորդ հանդիպումը, որը տեղի կունենա հուլիսին Սանկտ Պետերբուրգում, թույլ կտա սահմանել աֆրիկացի գործընկերների հետ ՌԴ փոխգործակցության ընդլայնման նոր խնդիրներ ամենատարբեր ուղղություններով, այդ թվում՝ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման հարցում»,-ասվում է ՌԴ նախագահի՝ Աֆրիկյան միության անդամ երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 36-րդ վեհաժողովի մասնակիցներին ուղղված հեռագրում:
«Ուրախ կլինեմ Ձեզ տեսնել Սանկտ Պետերբուրգում։ Ակնկալում եմ կառուցողական համատեղ աշխատանքի շարունակություն՝ ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների, ի շահ Աֆրիկյան մայրցամաքի խաղաղ եւ բարեկեցիկ զարգացման ապահովման»,-գրել է Պուտինը։